Լիպպին Մխիթարյանի մեծ երկրպագուն է
Աշխարհում
19:41 24/02/2015

Լիպպին Մխիթարյանի մեծ երկրպագուն է

«Յուվենթուսի» և Իտալիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելլո Լիպպին Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տաղանդի մեծ երկրպագուն է: Հիշեցնենք, որ թուրինյան ակումբը պատրաստվում է բանակցություններ սկսել՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար:

«Հենրիխ Մխիթարյանը լավ ֆուտբոլիստ է: Երիտասարդ է ու հսկա ներուժ ունի: Ցավոք, չգիտեմ, թե հիմա ինչպիսին են ակումբի տրանսֆերային պլանները: Արթուրո Վիդալը լավ մրցաշրջան չի անցկացնում: Նա երկար ժամանակ վնասվածք ուներ, սակայն մեծ չեմպիոն է և, վստահ եմ, կցանկանա մնալ: Գրեթե վստահ եմ, ի դեպ, որ «Յուվենթուսն» այս տարի նույնպես կնվաճի Սկուդետտոն»,- Լիպպիի խոսքերը մեջբերել է gianlucadimarzio.com-ը:

Placeholder
Լիպպին Մխիթարյանի մեծ երկրպագուն է