Առաջիկայում կհրապարակվի սահմանադրական փոփոխությունների բուն տեքստը. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:28 25/02/2015

Առաջիկայում կհրապարակվի սահմանադրական փոփոխությունների բուն տեքստը. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը սկսել է աշխատել Սահմանադրության փոփոխությունների տեքստի վրա: Այս փաստը հաստատել է նաև Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վ. Բաղդասարյանը:

«Պատրաստվեք դիմավորել բուն տեքստը: Սերժ Սարգսյանի վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ չի փոխվել, և այդ մասին նա առաջիկայում պաշտոնապես կհայտարարի»,-«Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բաղդասարյանը:
 

Placeholder