Հայկական «Շինդլերի ցուցակ». Քըրք Քըրքորյանը կհովանավորի Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանումը
Մշակույթ
12:50 26/02/2015

Հայկական «Շինդլերի ցուցակ». Քըրք Քըրքորյանը կհովանավորի Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանումը

Հայազգի միլիարդատեր, բարերար 97- ամյա Քըրք Քըրքորյանը մտադիր է հովանավորել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի աշխատանքները: Այդ մասին գրում է showbiz411.com-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

«Քըրքորյանը հույս ունի ստեղծել հայկական «Շինդլերի ցուցակ», որը նվիրված էր Հոլոքոսթի հիշատակին», -գրում է լրատվամիջոցը:

Ըստ աղբյուրի, արդեն իսկ օսկարակիր մի ռեժիսոր համաձայնություն է տվել ծրագրի իրագործմանը: Տարբեր դերասաններ, որոնց անունները կհայտարարվեն առաջիկայում, նույնպես պատրաստ են նկարահանվել այդ ֆիլմում: Ներկայումս, ըստ աղբյուրի, հայտնի է, որ «անվերնագիր ֆիլմը» կսկսվի նկարահանվել այս ամռանը, Եվրոպայում: Ֆիլմի բյուջեն մեծ է, -գրում է աղբյուրը:

 

Placeholder
Հայկական «Շինդլերի ցուցակ». Քըրք Քըրքորյանը կհովանավորի Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանումը