Տրանսֆերտները շարունակում են նվազել. «Չորրորդ իշխանություն»
Օրվա մամուլ
09:15 28/02/2015

Տրանսֆերտները շարունակում են նվազել. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանության փոխանցմամբ՝ բանկերի միջոցով մասնավոր փոխանցումների ծավալները շարունակում են նվազել։ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվարին ՀՀ փոխանցվել է 72.1 մլն դրամ, մինչդեռ նախորդ տարվա հունվարին փոխանցումները կազմել էին 122,5 մլն։ Մի փոքր աճել են ԱՄՆ-ից կատարված փոխանցումները:

«Նկատենք, որ մասնավոր տրանսֆերտների նվազումը անմիջական հետևանք է ունենում Հայաստանի տնտեսության վրա, գաղտնիք չէ, որ վերջին տարիներին մասնավոր դրամական փոխանցումները դարձել էին տնտեսության հիմնական շարժիչ ուժը և այդ մասին արձանագրված է անգամ և այս, և նախորդ տարիների ՀՀ պետական բյուջեի ուղերձներում»,-գրել է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Placeholder
Տրանսֆերտները շարունակում են նվազել. «Չորրորդ իշխանություն»