Ֆեյսբուքն այսուհետ կկանխի ինքնասպանությունները
ՏՀՏ-ն Հայաստանում
19:04 28/02/2015

Ֆեյսբուքն այսուհետ կկանխի ինքնասպանությունները

Ֆեյսբուք սոցիալական ցանցը նոր գործիք է թողարկում, որը միտված է կանխելու ինքնասպանությունները։ «CBSNews»–ի հաղորդմամբ, սոցիալական ցանցի ամերիկացի օգտատերերն հնարավորություն կունենան այսուհետ կայքի ադմինիստրացիային տեղեկացնել իրենց մտերիմների կամ ծանոթների մտահոգիչ գրառումների մասին։

Հաղորդագրության մեջ նշվելու է, թե օգտատիրոջ ընկերն անհագնստանում է նրա համար և դիմել է Ֆեյսբուքին ուսումնասիրելու գրառումն ու հետագա քայլեր ձեռնարկելու։

Ընկերության հատուկ աշխատակիցները կուսումնասիրեն դրանք և հարկ եղած դեպքում, կապ կհաստատեն կասկածելի բովանդակությամբ գրառումների հեղինակների հետ։

Ծանուցում ստացած օգտատիրոջն առաջարկվելու է գործողությունների մի քանի տարբերակ` զրուցել ընկերոջ կամ թեժ գծի մասնագետի հետ, փորձել ինքնուրույն դուրս գալ դժվարին իրավիճակից` կարդալով ֆեյսբուքի առաջարկած խորհուրդները։ Դրանք մշակվել են սոցիալական ցանցի կողմից հոգեկան առողջության ոլորտում մասնագիտացած կազմակերպությունների աջակցությամբ։

Նշվում է, թե ֆեյսբուքյան նոր ֆունկցիան գործարկվելու է առաջիկա երկու ամսիների ընթացքում։

Placeholder
Ֆեյսբուքն այսուհետ կկանխի ինքնասպանությունները