Հայ շախմատիստները՝ ԱՄՆ-ի առաջնություններում
Սպորտ
15:13 28/02/2015

Հայ շախմատիստները՝ ԱՄՆ-ի առաջնություններում

Գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը և Սամվել Սևյանը մարտի 31-ից մինչև ապրիլի 14-ը Սենթ Լուիսում կմասնակցեն ԱՄՆ-ի առաջնությանը: Նրանց մրցակիցները կլինեն գրոսմայստերներ Կամսկին, Նակամուրան, Սոն, Ռոբսոնը, Օնիշչուկը, Նարոդիցկին, Շանկլանդը, Գարեևը, Տրոֆը, Հոլթը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը նույն օրերին կմասնակցի Սենթ Լուիսում անցկացվելիք ԱՄՆ-ի կանանց առաջնությանը:

Placeholder
Հայ շախմատիստները՝ ԱՄՆ-ի առաջնություններում