Ֆինլանդիան «Եվրատեսիլ» է ուղարկում Դաունի համախտանիշով և աուտիզմով հիվանդ երաժիշտների (տեսանյութ)
Մշակույթ
16:24 02/03/2015

Ֆինլանդիան «Եվրատեսիլ» է ուղարկում Դաունի համախտանիշով և աուտիզմով հիվանդ երաժիշտների (տեսանյութ)

Ֆիննական պանկ խումբը, որի անդամները տառապում են Դաունի համախտանիշով և աուտիզմով, կներկայացնեն Ֆինլանդիան«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Բի-Բի-Սի-ին:

Բուքմեյքերների տվյալներով, այժմ PKN անվանումով քառյակն առաջատար է։ Նրանք կկատարեն 85 վայրկյան տևողությամբ «Aina Mun Pitaa» («Ինձ միշտ անհրաժեշտ է») երգը:

«Սահմանափակ կարողություններով յուրաքանչյուր մարդ կարող է փորձել լինել ավելի համարձակ»,- ասել է խմբի մենակատար Կարի Աալտոն։ Ըստ երգչի, նրանք պետք է իրենք ասեն՝ ինչ են ուզում, իսկ ինչ չեն ուզում:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի տեղի կունենա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին և 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն:

 

Placeholder
Ֆինլանդիան «Եվրատեսիլ» է ուղարկում Դաունի համախտանիշով և աուտիզմով հիվանդ երաժիշտների (տեսանյութ)