Հայաստանի ճանապարհների վիճակը՝ ժամը 8-ի դրությամբ
Օրվա թեմա
09:17 02/03/2015

Հայաստանի ճանապարհների վիճակը՝ ժամը 8-ի դրությամբ

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհը: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

 

Placeholder
Հայաստանի ճանապարհների վիճակը՝ ժամը 8-ի դրությամբ