Հայաստանի միջազգային պահուստները նվազել են. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:14 03/03/2015

Հայաստանի միջազգային պահուստները նվազել են. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ այս տարվա հունվարին ՀՀ միջազգային պահուստների ծավալը կազմել է մեկ միլիարդ 351 միլիոն դոլար:

«Սա, փաստորեն, նոր հակառեկորդ է. ՀՀ միջազգային պահուստները հասել են վերջին շուրջ 6 տարիների ամենացածր մակարդակին: Այս մասին է վկայում Կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական վիճակագրությունը: Մեր երկրի միջազգային պահուստները սրանից ավելի քիչ 1 միլիարդ 258 մլն դոլար եղել են ճգնաժամային համարվող 2009–ի մայիսին: Իսկ անցած տարվա հունվարի համեմատ՝ մեր միջազգային պահուստները նվազել են 900 միլիոն դոլարով կամ 40 տոկոսով»,-գրել է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
 

Placeholder
Հայաստանի միջազգային պահուստները նվազել են. «ՀԺ»