ԲՀԿ խոսնակ. «Ինձ չի հետաքրքրում՝ ՀԱԿ-ն ինչ է որոշել». «168 Ժամ»
Օրվա մամուլ
09:17 03/03/2015

ԲՀԿ խոսնակ. «Ինձ չի հետաքրքրում՝ ՀԱԿ-ն ինչ է որոշել». «168 Ժամ»

«Անկեղծ ասած՝ ինձ չի հետաքրքրում՝ ՀԱԿ-ն ինչ է որոշել: Ես չեմ մեկնաբանել, չեմ մեկնաբանում և չեմ պատրաստվում մեկնաբանել այլ քաղաքական գործիչների գործողություններ կամ առավել ևս արտահայտություններ»,-«168 Ժամ»-ին ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանելով մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե ՀԱԿ-ն ընդդիմադիր դաշտում կրկին միայնակ է մնացել:

Հարցին՝ արդյոք ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն դեռ կլինի՞, Տ.Ուրիխանյանը պատասխանել է, որ չգիտի՝ կլինի, թե չի լինի. «Դա միանձնյա որոշելու հարց չի: Եթե կլինի՝ կլինի, եթե չի լինի՝ ուրեմն չի լինի»:

Նա նաև խուսափել է պատասխանել, թե արդյոք վերջին շրջանում, մասնավորապես փետրվարի 20-ից հետո, եռյակի լիդերների կամ ՀԱԿ և ԲՀԿ լիդերների հանդիպում եղել է, թե ոչ՝ պատճառաբանելով, թե դա իր կոմպետենտության հարց չէ:

«Ի դեպ, երբ փորձեցինք ճշտել, թե ԲՀԿ-ն շարունակելո՞ւ է ռեժիմի դեմ պայքարը, Տ.Ուրիխանյանը հակադարձեց՝ «Ռեժիմ եզրույթն իմը չէ և իմ ոճաբանությունը չէ»»,-գրել է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
 

Placeholder
ԲՀԿ խոսնակ. «Ինձ չի հետաքրքրում՝ ՀԱԿ-ն ինչ է որոշել». «168 Ժամ»