Նախագահը երկու շաբաթից կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:13 04/03/2015

Նախագահը երկու շաբաթից կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ երկու շաբաթից Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստի հաստատմանը կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը: «Ժողովուրդ»-ը տեղեկացրել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը պատրաստող հանձնաժողովի անդամներն առանձին-առանձին աշխատում են տեքստի վրա:

Ավելին՝ պարզվում է հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրին առանձին հանձնարարականներ են տրվել, և յուրաքանչյուրն իր առջև դրված խնդրի լուծման վրա է աշխատում: Ենթադրվում է, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը և փոփոխությունների նախագիծը միաժամանակ կհաստատվեն և կհրապարակվեն:
 

Placeholder
Նախագահը երկու շաբաթից կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը. «Ժողովուրդ»