Քրեական հեղինակությունները գնացել էին «Նուբարաշեն» ՔՀԿ-ում պահվող Դավիթ Իսպիրյանին տեսակցելու. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:27 06/03/2015

Քրեական հեղինակությունները գնացել էին «Նուբարաշեն» ՔՀԿ-ում պահվող Դավիթ Իսպիրյանին տեսակցելու. «Հրապարակ»

«Հրապարակ»-ն անդրադարձել է նախօրեին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ Երրորդ մասի Լյովիկի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի սպանությանը և գրել, որ «Հրապարակի» տեղեկություններով, ընկերները, որոնք բոլորն էլ նախկինում դատված են եղել, եկել էին «Նուբարաշեն» մեկուսարան՝ տեսակցելու այնտեղ պահվող Դավիթ Իսպիրյանին։

Կալանավայրերի վարչությունից հայտնել են, որ վերջինս կալանավորվել է այս տարվա հունվարի 22-ին, նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար, սակայն ոչ հերքել են, ոչ հաստատել են «գողականների» այցելության փաստը, հորդորելով տեղեկություն ստանալ վարույթ իրականացնող մարմնից։
 

Placeholder
Քրեական հեղինակությունները գնացել էին «Նուբարաշեն» ՔՀԿ-ում պահվող Դավիթ Իսպիրյանին տեսակցելու. «Հրապարակ»