Հասան Ռոհանին՝ իրանական արտադրության էլեկտրական շարժիչով ավտոմեքենայի ղեկին
Քաղաքական
15:15 06/03/2015

Հասան Ռոհանին՝ իրանական արտադրության էլեկտրական շարժիչով ավտոմեքենայի ղեկին

«Իրանի նախագահ Հասան Ռոհանին փորձարկել է իրանական արտադրության նոր ավտոմեքենան»,-այդ մասին հաղորդում է ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքը:

Համաձայն հաղորդագրության՝ Հասան Ռոհանին ծանոթացել է իրանական արտադրության էլեկտրական և բենզինի շարժիչով աշխատող «Ռանա» մակնիշի ավտոմեքենային և անձամբ փորձարկել այն:

Նոր ավտոմեքենան կարելի է մեկ անգամ լիցքավորելուց հետո վարել շուրջ 80 կիլոմետր. 80 կիլոմետր անցնելուց հետո, եթե ճանապարհին լիցքավորման կայան չհանդիպեց, վարորդը կարող է այլընտրանքային շարժիչի միջոցով լիցքավորել և շարունակել ճանապարհը:
Նշենք, որ նոր «Ռանա» ավտոմեքենան «Սամանդ» և «Սայփա Թիբա» մակնիշի ավտոմեքենաներից հետո իրանական արտադրության երրորդ ավտոմեքենան է:

Placeholder
Հասան Ռոհանին՝ իրանական արտադրության էլեկտրական շարժիչով ավտոմեքենայի ղեկին