ՏԻՄ ընտրություններ. Դիտորդների թիվն ավելացել է
Վերլուծություններ
12:10 07/03/2015

ՏԻՄ ընտրություններ. Դիտորդների թիվն ավելացել է

 Մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 7 տեղական հասարակական կազմակերպության ընդհանուր թվով 111 դիտորդ:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր,   որ հավատարմագրվել են տեղական երկու հասարակական կազմակերպություններ՝ «Հայք» երիտասարդ ազգային պահպանողականների միավորումը՝ 3 դիտորդ և «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն»-ը՝ 16 դիտորդ:

Մարտի 5-ին ժամը 18.00-ին լրացել է  2015թ. մարտի 15-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների թեկնածուների ինքնաբացարկ ներկայացնելու ժամկետը:

ԿԸՀ-ում ամփոփել են, որ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 59 քաղաքացի, որոնցից 21-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում:

Ընտրություններին ավագանու անդամի թեկնածու գրանցված 68 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 4-ը: Արդյունքում` հերթական ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 38 և ավագանու անդամի 64 թեկնածու:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 33 համայնքներում: Նշված համայնքներից 25-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում էլ` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Նախորդող հրապարակումներ՝
Գյուղապետի դեմ առաջադրված եղբայրն ինքնաբացարկ է հայտնել
Լորում Լորիկները շատ են. Վստահեցնում է գյուղապետը
Համայնքապետի թեկնածու բոլոր կանայք ինքնաբացարկ են հայտնել
ՏԻՄ ընտրություններ. Մեկնարկում է քարոզարշավը
ՏԻՄ ընտրություններ. Թեկնածուները կամ ՀՀԿ-ական են, կամ անկուսակցական
ՏԻՄ ընտրություններ. Գործող գյուղապետերը ցանկանում են վերընտրվել
ՏԻՄ ընտրություններ. Գեղարքունիքում և Արարատում էլ կին թեկնածուներ չկան
ՏԻՄ ընտրություններ. Արագածոտնում թեկնածուների մեծ մասն անկուսակցական են
ՏԻՄ ընտրություններ. Արմավիր քաղաքում 4 ՀՀԿ-ական է առաջադրված
Մարտի 15-ին 33 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ
 

Placeholder
ՏԻՄ ընտրություններ. Դիտորդների թիվն ավելացել է