ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար. «Եթե Բալասանյանը ցանկանա մտնել ՀՀԿ, հարցը կքննարկենք». «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:44 07/03/2015

ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար. «Եթե Բալասանյանը ցանկանա մտնել ՀՀԿ, հարցը կքննարկենք». «Ժամանակ»

«Բալասանյանի հետ համագործակցել ու աշխատել ենք ԲՀԿ-ին անդամակցելու ժամանակ, և համոզված եմ, որ համագործակցությունն էապես չի փոխվելու ԲՀԿ-ից նրա դուրս գալուց հետո»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը:

Թերթի հարցին՝ կցանկանա՞ն, որ նախկին ՕԵԿ-ական և նախկին ԲՀԿ-ական քաղաքապետն անդամակցի ՀՀԿ-ին, Մինասյանը պատասխանել է, որ իրենց տեսակետները չկիսող մարդկանց արհեստականորեն չեն խցկում ՀՀԿ շարքերը, բայց «Եթե Սամվել Բալասանյանը ցանկանա մտնել ՀՀԿ շարքեր, մենք դա կքննարկենք»:

 

Placeholder
ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար. «Եթե Բալասանյանը ցանկանա մտնել ՀՀԿ, հարցը կքննարկենք». «Ժամանակ»