Բան Կի Մունը ցնցված է ԻՊ զինյալների կողմից մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացման կապակցությամբ
Աշխարհում
09:27 09/03/2015

Բան Կի Մունը ցնցված է ԻՊ զինյալների կողմից մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացման կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ցնցված է Իրաքում «Իսլամական պետության» զինյալների կողմից մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացման կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով ՄԱԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը։

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում միջազգային հանրությանը հնարավորինս շուտ վերջ դնել նման ահաբեկչական գործողություններին և դիմակայել մշակութային գործերի ապօրինի շրջանառության պրակտիկային, Անվտանգության խորհրդի 2170 և 2199 բանաձևերի պահանջի համաձայն»,-ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով, հուշարձանների ավերումն համարվում է ռազմական հանցագործություն և դրանք իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները ավերել էին մ.թ.ա. 717 թ-ին կառուցված Դուր-Շարուկին հնագույն քաղաքը։
 

Placeholder
Բան Կի Մունը ցնցված է ԻՊ զինյալների կողմից մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացման կապակցությամբ