Ուկրաինայի նախագահ. Մշակույթը թշնամիների դեմ պայքարելու զենք է
Մշակույթ
17:17 09/03/2015

Ուկրաինայի նախագահ. Մշակույթը թշնամիների դեմ պայքարելու զենք է

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անվանել է մշակույթը թշնամիների դեմ պայքարելու զենք: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:

«Ես վստահ եմ, որպեսզի ագրեսիայի դեմ արդյունավետ պայքար մղվի, որպեսզի հաստատվի անկախությունը, մենք պետք է  մշակութային քաղաքականության արդյունավետ մոդել մշակենք»,- Շևչենկոյի անվան մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Պ. Պորոշենկոն նշել է, որ Ուկրաինան հնարավոր ամեն ինչ կանի իր պաշտպանության համար: Ուկրաինային օդի նման անհրաժեշտ է խաղաղություն: «Մենք՝ խաղաղ ազգ ենք, բայց մենք կպաշտպանենք մեր երկիրը, մեր անկախությունը, մեր ազատությունը, ժողովրդավարությունը: Բայց մենք ձգտում ենք խաղաղության»,- ասել է նա:

Placeholder
Ուկրաինայի նախագահ. Մշակույթը թշնամիների դեմ պայքարելու զենք է