«Եվրատեսիլ» մրցույթում Լեհաստանը ներկայացնելու է հաշմանդամություն ունեցող երգչուհին (տեսանյութ)
Մշակույթ
16:23 10/03/2015

«Եվրատեսիլ» մրցույթում Լեհաստանը ներկայացնելու է հաշմանդամություն ունեցող երգչուհին (տեսանյութ)

«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Լեհաստանը ներկայացնելու է երգչուհի Մոնիկա Կուշինսկայան, ով  հաշմանդամի սայլակով է տեղաշարժվում: Այս մասին տեղեկանում ենք unn.com.ua կայքից, որը հղում է արել լեհական ռադիոյին: Երգչուհին ներկայացնելու է «In the Name of Love» երգը:

Մոնիկան իր կարիերան սկսել է Fahrenheit խմբում: 2006-ին նա խմբի անդամների հետ վթարի է ենթարկվում: Այդ ժամանակվանից երգչուհին հաշմանդամի սայլակով է տեղաշարժվում:

«Ես ցնցված էի, որովհետև չէի սպասում, որ նման ընտրություն կլինի: Սկզբում ես սկսեցի մտածել՝ իրո՞ք դա ինձ համար է, բավականաչափ լա՞վն եմ դրա համար: Ես անմիջապես ցանկացա փախչել»,- ասել է նա: 

Հիշեցնենք, որ Ֆինլանդիան «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է պանկ խումբը, որի անդամները հիվանդ են Դաունի համախտանիշով և աուտիզմով: 

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի տեղի կունենա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին և 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն:

Placeholder
«Եվրատեսիլ» մրցույթում Լեհաստանը ներկայացնելու է հաշմանդամություն ունեցող երգչուհին (տեսանյութ)