Իշխանությունն ու ՀՅԴ-ն բանակցում են կոալիցիա կազմելու շուրջ. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:27 10/03/2015

Իշխանությունն ու ՀՅԴ-ն բանակցում են կոալիցիա կազմելու շուրջ. «Հրապարակ»

Քաղաքական շրջանակներում այս օրերին ակտիվորեն քննարկվում է կոալիցիա ձևավորելու հարցը: Թեև իշխանությունն էլ, ՀՅԴ-ն էլ համառորեն հերքում են այդ փաստը, սակայն, այնուամենայնիվ, կուլիսներում քննարկվում է ՀՅԴ-ի հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելու հնարավորությունը, այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում:

Թեև դաշնակցականների ցանկությունները շատ ավելի մեծ են, բայց, «Հրապարակ»-ին հասած տեղեկություններով, կոալիցիա կազմելու դեպքում նրանց կտրվի մոտ 5 պորտֆել, հիմնականում՝ սոցիալական ոլորտները: Արդեն նույնիսկ սկսել են շրջանառվել ՀՅԴ-ական հավանական նախարարների անունները:

Թերթը փորձել է այս տեղեկությունը ճշտել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից, ով նշեց, որ հարցերի չի պատասխանում:

Նշենք, որ ՀՅԴ-ն շատ ավելի վաղ էր լքել եռյակը, ապա սատար կանգնեց սահմանադրական փոփոխություններին, իսկ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան մենամարտում ստանձնեց խաղաղ հաշտարարի դերը: Այս ամենը փոխհատուցում է ենթադրում:

 

Placeholder
Իշխանությունն ու ՀՅԴ-ն բանակցում են կոալիցիա կազմելու շուրջ. «Հրապարակ»