Իշխանությունը ֆինանսական աղբյուրների փնտրտուքի մեջ է. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:14 11/03/2015

Իշխանությունը ֆինանսական աղբյուրների փնտրտուքի մեջ է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Իշխանության վերնախավը լծվել է ֆինանսական աղբյուրների փնտրտուքին։ Պատգամավորները խումբ-խումբ գործուղվել են արևմտյան ուղղությամբ, իսկ վարչապետն այսօր երկօրյա այցով՝ Քուվեյթ: Նրան ուղեկցում են գյուղատնտեսության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, սփյուռքի նախարարները: Նախատեսված են հանդիպումներ Քուվեյթի ներդրումային գործակալության, Առևտրաարդյունաբերական պալատի, Քուվեյթի հիմնադրամի ղեկավարության հետ: Կհանդիպեն նաև Քուվեյթի հայ համայնքի հետ: Թերևս, նույնպես ֆինանսական օգնություն խնդրելու նպատակով»։
 

Placeholder
Իշխանությունը ֆինանսական աղբյուրների փնտրտուքի մեջ է. «Հրապարակ»