Ծառուկյանի մարդիկ ԲՀԿ գրասենյակներից հետ են պահանջում իր նկարները. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:28 11/03/2015

Ծառուկյանի մարդիկ ԲՀԿ գրասենյակներից հետ են պահանջում իր նկարները. «Ժողովուրդ»

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո, ըստ որի՝ նա հեռանում է ակտիվ քաղաքականությունից, Հայաստանի տարբեր մարզերում սկսել են փակվել մարզային գրասենյակները:

Ըստ տեղեկությունների՝ Գագիկ Ծառուկյանը պահանջել է, որ շտաբերի գույքերը հանձնեն իրեն: Սակայն երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ հատկապես Գեղարքունիքի մարզի ԲՀԿ շտաբներում առանձանպես գույք չկա, քանի որ այն տրամադրվել է 2006 թվականին ու այս տարիներին «մաշվել» է:

Ծառուկյանի մարդիկ շտաբներից պահանջել են իրենց վերադարձնել Ծառուկյանի լուսանկարները, որոնք գրասենյակներում փակցված են եղել:
 

Placeholder
Ծառուկյանի մարդիկ ԲՀԿ գրասենյակներից հետ են պահանջում իր նկարները. «Ժողովուրդ»