Ռոնալդուն՝ եվրագավաթների լավագույն ռմբարկու
Աշխարհում
13:31 11/03/2015

Ռոնալդուն՝ եվրագավաթների լավագույն ռմբարկու

Մադրիդյան «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն գլխավորել է եվրոպական ակումբային մրցաշարերի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակը: «Շալկեի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում նա խփեց իր 77-րդ և 78-րդ գոլերը:

Այսպիսով՝ Քրիշտիանու Ռոնալդուն շրջանցեց Ռաուլին (77) և պոկվեց Լիոնել Մեսսիից (76):

Նշենք, որ «Ռեալի» ու «Շալկեի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլի ռեկորդը 3 տարուց պակաս դիմացավ. այն հաստատվել էր Եվրոպայի լիգայի 2011-2012 թթ. խաղարկության քառորդ եզրափակչում, որում գելզենկիրխենյան թիմի մրցակիցը Բիլբաոյի «Ատլետիկն» էր:

Չեմպիոնների լիգայի ռմբարկուների ցուցակում Ռոնալդուն հավասարվեց Մեսսիին. երկուսն էլ իրենց ակտիվում 75-ական գոլ ունեն:

Placeholder
Ռոնալդուն՝ եվրագավաթների լավագույն ռմբարկու