Գերմանաբնակ թուրք քաղաքական գործիչը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Քաղաքական
13:00 13/03/2015

Գերմանաբնակ թուրք քաղաքական գործիչը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Գերմանիայում «Կանաչների կուսակցության» համանախագահ ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը:

Ermenihaber.am լրատվականը` հղում տալով թուրքական «Hurriyet» պարբերականին գրում է, Օզդեմիրն ասել է, որ 100-րդ տարելիցին արդեն հասունացել է «ցեղասպանություն» եզրույթը այլևս չթաքցնելու պահը: Նա ափոսոսանք է հայտնել, որ Գերմանիայի կառավարությունը պատշաճ կերպով չի քննադատում 1915-1916թթ. իրագործված արյունալի հանցագործությանը:

Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական դեպքերը եվրոպական մի շարք երկրներ, մասնավորապես Ֆրանսիան և Շվեյցարիան, որակել են որպես ցեղասպանություն: 

Placeholder
Գերմանաբնակ թուրք քաղաքական գործիչը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը