xxxՎարչապետը կմասնակցի «Եգիպտոսի տնտեսության աջակցության և զարգացման» միջազգային տնտեսական համաժողովի
Քաղաքական
16:54 13/03/2015

xxxՎարչապետը կմասնակցի «Եգիպտոսի տնտեսության աջակցության և զարգացման» միջազգային տնտեսական համաժողովի

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հետ վարչությունից հայտնում են, որ կառավարության ղեկավարը կմասնակցի «Եգիպտոսի տնտեսության աջակցության և զարգացման» միջազգային տնտեսական համաժողովին, որին ներկա կլինեն մոտ 100 պետություններից նախագահներ, կառավարությունների ղեկավարներ, միջազգային ֆինանսական կառույցների պատասխանատուներ: Նախատեսվում է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի հետ:
 

Placeholder
xxxՎարչապետը կմասնակցի «Եգիպտոսի տնտեսության աջակցության և զարգացման» միջազգային տնտեսական համաժողովի