Արթուր Բաղդասարյանն ընտրվել է «Ռոսնեֆտ-Իտերա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:21 13/03/2015

Արթուր Բաղդասարյանն ընտրվել է «Ռոսնեֆտ-Իտերա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի ռուսական աղբյուրները հայտնում են, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն օրերս ընտրվել է «Ռոսնեֆտ-Իտերա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ:

«Ռոսնեֆտ-Իտերան» «Ռոսնեֆտի» գազային ճյուղն է, այնպես, ինչպես «Գազպրոմնեֆտը», ինչը նշանակում է, որ որոշումը կայացվել է կրեմլյան բարձր մակարդակով:

«Ծառուկյանի հեռացումից հետո խիստ ակտիվացած Արթուր Բաղդասարյանը համարում է, որ եկել է կրկին հառնելու և ընդդիմության ազատված դաշտը գրավելու պահը: Իսկ որոշ քաղաքական գործիչների կարծիքով, դա հնարավոր է միայն ռուսական իշխանությունների միջամտությամբ»,-հավելել է թերթը: 

Placeholder
Արթուր Բաղդասարյանն ընտրվել է «Ռոսնեֆտ-Իտերա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ. «Հրապարակ»