ԻԼԻՊ-ն ընդունել է «Բոկո Հարամի» հավատարմության երդումը
Քաղաքական
19:38 13/03/2015

ԻԼԻՊ-ն ընդունել է «Բոկո Հարամի» հավատարմության երդումը

«Իրաքի և Լևանտի իսլամական պետությունն» ընդունել է Նիգերիայում գործող «Բոկո Հարամ» խմբավորման հավատարմության երդումը: Այս մասին հայտնում է BBC-ին:

Տեսանյութում ԻԼԻՊ-ի մամուլի խոսնակը հայտարարել է, որ իրենց նպատակն է խալիֆայությունն ընդլայնել մինչև Արևմտյան Աֆրիկա:

Անցած շաբաթ «Բոկո Հարամը» ուղերձ էր հղել, որում ցանկություն է հայտնել միանալ ԻԼԻՊ-ի շարքերին: Խմբավորում Նիգերիայում իր վայրագությունները սկսել է 2009 թվականից:

Placeholder
ԻԼԻՊ-ն ընդունել է «Բոկո Հարամի» հավատարմության երդումը