«Օրենքով գող» Պզոյին Հայաստան մուտք գործելու համար վիզա անհրաժեշտ չէ. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:23 13/03/2015

«Օրենքով գող» Պզոյին Հայաստան մուտք գործելու համար վիզա անհրաժեշտ չէ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Թեև երեկ տեղեկացրել էինք, որ ըստ տարածված լուրերի՝ ԱՄՆ-ում բնակվող «օրենքով գող» Արմեն Ղազարյանը՝ Պզոն, ՀՀ մուտքի վիզա է ստացել, սակայն «Ժամանակ»-ը և Վաշինգթոնում ՀՀ դեսպանությունից, և Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունից երեկ պարզեց, որ Արմեն Ղազարյան անունով անձից ՀՀ մուտքի վիզա ստանալու դիմում չի ստացվել:
Մեր աղբյուրները հուշեցին, որ նոր կարգի համաձայն, 2015-ի հունվարի 1-ից ԱՄՆ քաղաքացիների մուտքը ՀՀ իրականացվում է առանց վիզայի, իսկ Պզոն ՀՀ քաղաքացի է և նրան Հայաստան մուտք գործելու համար վիզա անհրաժեշտ չէ»: 

Placeholder
«Օրենքով գող» Պզոյին Հայաստան մուտք գործելու համար վիզա անհրաժեշտ չէ. «Ժամանակ»