«Ազատամարտիկների դաշինք»-ը մարտի 18-ին  դռնփակ նիստ է հրավիրել. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:40 14/03/2015

«Ազատամարտիկների դաշինք»-ը մարտի 18-ին դռնփակ նիստ է հրավիրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ի շահերը սպասարկելու համար ձևավորված «Ազատամարտիկների դաշինք»-ը մարտի 18-ին դռնփակ նիստ է հրավիրել, որի ընթացքում կազմակերպության անդամները պետք է որոշեն իրենց հետագա անելիքները:

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալուց հետո ազատամարտիկները մնացել են անորոշության մեջ և չեն պատկերացնում իրենց հետագա անելիքները: Ազատամարտիկները իրենց գործունեությունը ծավալում են «Հայրենիք» կինոթատրոնի առաջին հարկում, որը պատկանում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանին (Կադիլակ Սերոժ):

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է Հովհաննիսյանից պարզել՝ արդյոք տարածքը շարունակելու է մնալ ազատամարտիկների տնօրինության տակ:

«Այդ տարածքը մենք տվել ենք վարձակալության, ու ես տեղյակ չեմ, թե այժմ այդտեղ ինչ կազմակերպություն է աշխատում» ,-պատասխանել է Սարգիս Հովհաննիսյանը: 

Placeholder
«Ազատամարտիկների դաշինք»-ը մարտի 18-ին դռնփակ նիստ է հրավիրել. «Ժողովուրդ»