Պետերբուրգում Կոմիտասի արձանն է տեղադրվելու
Մշակույթ
16:16 14/03/2015

Պետերբուրգում Կոմիտասի արձանն է տեղադրվելու

Սանկտ-Պետերբուրգի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության կոմիտեն քննարկել է Կոմիտասի արձանի նախագիծը, որի հեղինակը քանդակագործ Բեյբությանն է: Այս մասին գրում է saint-petersburg.ru կայքը:

Հեղինակի մտահղացմամբ հայ նշանավոր կոմպոզիտորի 3 մետրանոց արձանը պատրաստվելու է գրանիտից:

Առաջարկվում է հուշարձանը տեղադրել Հայկական գերեզմանատնից ոչ հեռու: Բոլոր թույլտվությունները ստանալուց հետո Կոմիտասի արձանը նախատեսվում է տեղադրել այս տարվա հուլիսին: Նախաձեռնողը Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունն է՝ Վասիլեօստրովյան շրջանի վարչակազմի աջակցությամբ:

Placeholder
Պետերբուրգում Կոմիտասի արձանն է տեղադրվելու