Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը մեկնեց Խորվաթիա
Սպորտ
12:00 16/03/2015

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը մեկնեց Խորվաթիա

Ինչպես հայտնի է, մարտի 18-21-ը Խորվաթիայում տեղի կունենա Եվրոպայի ֆուտզալի 2016 թ. առաջնության հիմնական փուլի մրցաշարը, որում մեր հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Սլովակիայի և Թուրքիայի ընտրանիները: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը՝ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ, մեկնեց Խորվաթիա ստորև նշված կազմով:

Էռնեստ Ակոպով, «Թալգրիգ»
Արտակ Պողոսյան, «Թալգրիգ»
Արմեն Բաբայան, «Թալգրիգ»
Սարո Գալստյան, «Թալգրիգ»
Սարո Մարդանյան, «Թալգրիգ»
Անդրանիկ Սարգսյան, «Թալգրիգ»
Գարեգին Մաշումյան, «Թալգրիգ»
Գրիգոր Կապուկրանյան, «Մռավ»
Հենրիկ Գրիգորյան, «Մռավ»
Անդրանիկ Կարապետյան, ՀՊՏՀ
Արա Մկրտչյան, «Գյումրի»
Սարգիս Նասիբյան, Yerevan IT
Բորիս Վարդանյան, «Վոլգա» (Սարատով, Ռուսաստան)
Վարդան Ղուկասյան, «Զենիթ» (Սարատով, Ռուսաստան)

Placeholder
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը մեկնեց Խորվաթիա