Վթարված շտապօգնության մեքենայի անձնակազմի անդամների վիճակը կայուն է
Հասարակություն
11:00 16/03/2015

Վթարված շտապօգնության մեքենայի անձնակազմի անդամների վիճակը կայուն է

Արտաշատի շտապօգնության մեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով տուժած բժիշկը և դիմացի մեքենայի վարորդի վիճակը լավ է, նրանք արդեն տեղափոխվել են հիվանդասենյակ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Էրեբունի բժշկական կենտրոնի հասարակության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը:

«Բուժքույրը և շտապ օգնության մեքենայի վարորդը դեռևս վերակենդանացման բաժանմունքում են գտնվում: Բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն»,-նշեց Շ. Հունանյանը:

Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ մարտի 14-ին երեկոյան Արտաշատի շտապօգնության մեքենան Վերին Արտաշատ կանչի մեկնելիս վթարվել էր: Պատահարի արդյունքում բժիշկ Կարապետ Գրիգորյանը տեղում մահացել էր։

Կանչի դուրս եկած շտապօգնության երկրորդ բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել էին Արտաշատի բժշկական կենտրոն, այնուհետև՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարից տուժածների բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո։

 

Placeholder
Վթարված շտապօգնության մեքենայի անձնակազմի անդամների վիճակը կայուն է