Ասադի պատասխանը Քերիին. Սիրիան բանակցելու հարցը կորոշի ԱՄՆ-ի քայլերից հետո
Քաղաքական
17:00 16/03/2015

Ասադի պատասխանը Քերիին. Սիրիան բանակցելու հարցը կորոշի ԱՄՆ-ի քայլերից հետո

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ նա սպասում է ԱՄՆ-ի «քայլերին» այն բանից հետո, երբ պետքարտուղար Ջոն Քերին ընդունեց, որ Դամասկոսի հետ բանակցություններն անհրաժեշտ են երկրում հակամարտությանը վերջ տալու համար: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով France Presse գործակալությանը:

«Մենք դեռ լսում ենք մեկնաբանությունները և սպասում ենք քայլերին, որից հետո կորոշենք»,-իրանական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է Սիրիայի նախագահը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին CBS հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ի վերջո ստիպված կլինի բանակցել Սիրիայի նախագահի հետ: Պետքարտուղարի խոսքով, ԱՄՆ-ն մտադիր է Սիրիայի նախագահին ստիպել բանակցությունների գնալ` այդպիսով ցույց տալով, որ «հակամարտության քաղաքական կարգավորումը դեռևս ընթացքի մեջ է»։
 

Placeholder
Ասադի պատասխանը Քերիին. Սիրիան բանակցելու հարցը կորոշի ԱՄՆ-ի քայլերից հետո