Սաուդյան Արաբիան սպառնում է միջուկային ծրագիր մշակել
Քաղաքական
11:43 16/03/2015

Սաուդյան Արաբիան սպառնում է միջուկային ծրագիր մշակել

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամ, արքայազն Թուրքի Ֆեյսալը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը կարող է տարածաշրջանի այլ երկրների դրդի միջուկային վառելիք մշակելուն:

BBC-ին տված հարցազրույցի ժամանակ արքայազնը նշել է, որ եթե Իրանին թույլ տրվի միջուկային ծրագիր մշակել, ապա Սաուդյան Արաբիան և այլ պետություններ նույնպես դրա իրավունքը կպահանջեն:

Նշենք, որ միջազգային վեցյակը պնդում է, որ ընդունած միջոցները բավարար են, որպեսզի սահմանափակեն Թեհրանի` խաղաղ ատոմ մշակելու գործընթացը:

Placeholder
Սաուդյան Արաբիան սպառնում է միջուկային ծրագիր մշակել