Խաչատուր Սուքիասյանին պատկանող օբյեկտներում «պատերազմ» են հայտարարել «Կոկա-կոլա»-ին. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:50 17/03/2015

Խաչատուր Սուքիասյանին պատկանող օբյեկտներում «պատերազմ» են հայտարարել «Կոկա-կոլա»-ին. «Ժամանակ»

Գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող սննդի օբյեկտներում տևական ժամանակ է՝ «Կոկա-կոլա» չեն մատուցում: «Ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ խոչընդոտն առաջացել է համատեղ բիզնես-շահերը համադրել չկարողանալու պատճառով:

Մասնավորապես, ըստ թերթին հասած տեղեկությունների՝ Սուքիասյանները «Կոկա-կոլա» ընկերությանը պարտադրել են իրենց ավտոմեքենաները ապահովագրել «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերությունում: «Կոկա-կոլան», սակայն, հրաժարվել է, ինչից հետո Սուքիասյանն իրեն պատկանող սննդի օբյեկտներին արգելել է գնել և մատուցել այդ ըմպելիքը:
 

Placeholder
Խաչատուր Սուքիասյանին պատկանող օբյեկտներում «պատերազմ» են հայտարարել «Կոկա-կոլա»-ին. «Ժամանակ»