Լեհաստանի նախագահը ապրիլի 24-ին կժամանի Հայաստան. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:33 18/03/2015

Լեհաստանի նախագահը ապրիլի 24-ին կժամանի Հայաստան. «Ժողովուրդ»

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին, որը ևս այս օրերին մասնակցում է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստին, «Ժողովուրդ»-ի զրույցում ասել է, որ հույս ունի՝ ապրիլի 24-ին ինքը կներկայացնի Եվրախորհրդարանը և այդ օրը կլինի Երևանում։

«Ժողովուրդ»-ի հարցին՝ թե արդյոք Լեհաստանի նախագահը ևս ապրիլի 24-ին ներկա կլինի ՀՀ-ում՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, նա պատասխանել է. «Այո, Սերժ Սարգսյանը հրավիրել է, և մեծարգո նախագահը ներկա կգտնվի այդ օրը»։

Հիշեցնենք, որ մինչ այս, ապրիլի 24-ին Հայաստան գալու մասին հայտարարել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
 

Placeholder
Լեհաստանի նախագահը ապրիլի 24-ին կժամանի Հայաստան. «Ժողովուրդ»