ԲՀԿ խմբակցության քարտուղարի անունը հայտնի է. Մամուլ
Օրվա մամուլ
09:26 18/03/2015

ԲՀԿ խմբակցության քարտուղարի անունը հայտնի է. Մամուլ

ԱԺ առաջիկա նիստում կհրապարակվի ԲՀԿ ղեկավարի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի հրաժարականի դիմումը: Մինչ այդ ինչպես հայտնի է դարձել «Չորրորդ իշխանության» լավատեղյակ աղբյուրներին, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները խմբակցության նոր ղեկավարի ու քարտուղարի հարցում եկել են համաձայնության: Խմբակցության ղեկավար կդառնա Նաիրա Զոհրաբյանը, իսկ քրատուղար՝ Վահե Էնֆիաջյանը:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան Էնֆիաջյանն ասել է, որ իրեն նման առաջարկ եղել է, բայց առաջիկայում տեղի կունենա խմբակցության նիստ, որի ժամանակ էլ կորոշվի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
 

Placeholder
ԲՀԿ խմբակցության քարտուղարի անունը հայտնի է. Մամուլ