Այսօր կայանալիք ԲՀԿ խմբակցության նիստին Տիգրան Ուրիխանյանը չի մասնակցի. «Առավոտ»
Օրվա մամուլ
09:23 19/03/2015

Այսօր կայանալիք ԲՀԿ խմբակցության նիստին Տիգրան Ուրիխանյանը չի մասնակցի. «Առավոտ»

Այսօր՝ ժամը 12-ին, կայանալու է ԲՀԿ խմբակցության երկար սպասված նիստը: Այն ԲՀԿ-ի վերականգնումից հետո առաջինն է: Նիստում հստակեցվում են խմբակցության նոր ղեկավարի և քարտուղարի անունները: Մամուլում արդեն իսկ շրջանառվում են վարկածներ թեկնածուների համաձայնության շուրջ: Այս մասին գրել է «Առավոտ»-ը:

«Ըստ այդմ խմբակցությունը ղեկավարելու է Նաիրա Զոհրաբյանը: Քարտուղարի հավանական թեկնածուներն են Վահան Բաբայանը և Վահե Էնֆիաջյանը: Վահան Բաբայանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ առաջարկելով Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանն օրերս հայտարարել էր, որ հրաժարվում է խմբակցության քարտուղարի պաշտոնից: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ այսօրվա խմբակցության նիստին Ուրիխանյանը չի մասնակցելու»,-գրել է թերթը՝ հավելելով, որ Ուրիխանյանից իմ մասնակցության հարցը ճշտելու փորձերն ապարդյուն են եղել:
 

Placeholder
Այսօր կայանալիք ԲՀԿ խմբակցության նիստին Տիգրան Ուրիխանյանը չի մասնակցի. «Առավոտ»