«Օրենքով գողերը» լքում են Հայաստանը. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:43 20/03/2015

«Օրենքով գողերը» լքում են Հայաստանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ոստիկանության կիրառած ճնշումների արդյունքում անցած գիշեր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Հայաստանը լքել է Ճակոյի եղբայրը՝ «օրենքով գող» Ռաֆոն:

«Բացի այդ՝ մի քանի օր է, ինչ Հայաստանը լքել է Երրորդմասցի Լյովիկի մտերմ ընկեր, քրեական հեղինակություն Տույը՝ Արթուր Ղազարյանը, ով Երևանում շրջում էր զրահապատ մեքենայով»,-հավելել է թերթը:
 

Placeholder
«Օրենքով գողերը» լքում են Հայաստանը. «Ժողովուրդ»