Հայաստանի մի շարք տարածքներում տեղում է ձյուն
Հասարակություն
10:34 20/03/2015

Հայաստանի մի շարք տարածքներում տեղում է ձյուն

Այսօր ժամը 09:30-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Ապարանում, Սևանում, Դիլիջանում, Գավառում, Մարտունիում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Սարավանի լեռնանցքում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Այս մասին հայտնում են  տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Placeholder
Հայաստանի մի շարք տարածքներում տեղում է ձյուն