Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի վերելակն ընկել է և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չպարզաբանված հանգամանքներում վերելակը պոկվել և վայր է ընկել, իսկ խցիկում հայտնաբերվել է Ա. Շ.-ի (մոտ 35 տ.) դին: Այդ մասին տեղեկացնում են փրկարար ծառայության լրատվական կենտրոնից:
Placeholder