Քամու ուժգնացում և տեղումներ. Եղանակը առաջիկա հինգ օրերին
Հասարակություն
09:47 23/03/2015

Քամու ուժգնացում և տեղումներ. Եղանակը առաջիկա հինգ օրերին

Հանրապետության տարածքում մարտի 23-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25-26-ին շրջանների զգալի մասում, 23-ի ցերեկը առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 24-ի գիշերը, 27-ին առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան 3-8մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում մարտի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է անձրև: 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի մինչև +13 աստիճան տաքություն:

Placeholder
Քամու ուժգնացում և տեղումներ. Եղանակը առաջիկա հինգ օրերին