Ռազմական ուղղությունը Թուրքիան թողել է Ադրբեջանին. Ա. Տեր-Թադևոսյան
Քաղաքական
13:11 24/03/2015

Ռազմական ուղղությունը Թուրքիան թողել է Ադրբեջանին. Ա. Տեր-Թադևոսյան

Լայնածավալ սադրանքներ այս տարվա ընթացքում կլինեն, քանի որ այս տարվա ընթացքում մենք նշում ենք Ցեղասպանության 100-ամյակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններից:

Արկադի Տեր-Թադևոսյանի կարծիքով՝ ապրիլի 24-ին ընդառաջ սահմանային սադրանքները լինելու են ոչ թե մեկ կամ երկու, այլ լինելու են բազմաթիվ ուղղություններով, քանի որ ռազմական ուղղությունը Թուրքիան թողել է Ադրբեջանին:

Նրա դիտարկմամբ՝ 2015-ի սկզբից լարվածությունն աճել է և շարունակելու է աճել, պատերազմ չի լինի, բայց խոշոր պրովոկացիաներ կլինեն. «Նրանք փորձում են գտնել մեր թույլ կողմը և խոցել մեր պետական սահմանները: Կարծում եմ, որ ապրիլի վերջին կդադարեցնեն այդ գործողությունները»:

Կոմանդոսը նկատեց՝ եթե հանկարծ պատերազմ սկսվի, երկու կողմերն էլ կտուժեն, սակայն Ադրբեջանը, որպես պետություն, երկրի երեսից կվերանա. «Ադրբեջանը կարող է արձակել 100 հրթիռ, սակայն դրանց պատճառած վնասն ավելի քիչ կլինի, քան եթե Արցախից արձակվի 10 հրթիռ հատուկ նշանակության կետերի վրա»:
 

Placeholder
Ռազմական ուղղությունը Թուրքիան թողել է Ադրբեջանին. Ա. Տեր-Թադևոսյան