«Հավատում եմ, որ «Նաիրիտը» կարող է վերագործարկվել»
Տնտեսություն
14:27 24/03/2015

«Հավատում եմ, որ «Նաիրիտը» կարող է վերագործարկվել»

«Նաիրիտ» գործարանի մասնավորեցման և տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր ենթահանձնաժողովի հիմնական խնդիրն է ուսումնասիրել բոլոր հնարավոր տարբերակները «Նաիրիտ»-ը վերագործարկելու համար: Ազգային ժողովի մոտ հավաքված բողոքի ակցիա անող նաիրիտցիների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:

Ինչ վերաբերում է նաիրիտցիների կուտակված աշխատավարձին, նա ասաց, որ այդ հարցը բարձրացված է գործադրի առաջ, պարտադիր պետք է լուծվի:

Նաիրիտցիների հետ զրուցեց նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ պետք է կարողանալ այնպես հասնել աշխատավարձի հարցի լուծմանը, որ «Նաիրիտի» վերագործարկումը չվտանգվի:

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն էլ նշեց, որ պետք է խնդրի երկարատև լուծում գտնել:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով, գործարանում կան շատ սարքավորումներ, որոնք հնամաշ են ու կարելի է դրանք վաճառել, վճարել աշխատավարձը: Միաժամանակ նա նշեց. «Հավատում եմ, որ գործարանը կարող է վերագործարկվել, թեկուզ մինչև 10 հազար տոննա թողունակությամբ»:

Վ. Այվազյանն ասաց, որ ցանկացած պարագայում կարող են հանձնաժողովի անդամներն ու նաիրիտցիները հանդիպել, քննարկել խնդիրները: Միաժամանակ հավելեց, որ կարող են հարցերի լուծում տալ այն իրավասությունների սահմաններում, որոնք իրենք ունեն:

Նախորդող հրապարակում՝
Զուրաբյանը՝ նաիրիտցիներին. Փորձում էինք հասնել արմատական փոփոխություն, տեսաք՝ ինչ եղավ

Placeholder
«Հավատում եմ, որ «Նաիրիտը» կարող է վերագործարկվել»