Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Նաիրիտի» վերագործարկման մասին խոստումները չեն իրականանալու. գործարանը վաճառում են. «168 Ժամ»
«Նաիրիտ» գործարանում պատրաստվում են վաճառքի դնել ոչ միայն քացախաթթվի արտադրության սարքավորումները, այլ նաև կաուչուկի արտադրության համար օգտագործվող սարքավորումներ: Այն դեպքում, երբ դրանք հետագայում, երբ գործարանը, ի վերջո, վերագործարկման փուլին հասնի, խիստ անհրաժեշտ են լինելու: Սակայն, «168 Ժամ»-ի աղբյուրների փոխանցմամբ, այժմ օգտվելով աշխատավարձի պարտքը մարելու պատրվակից, այդ սարքավորումները ևս պատրաստվում են վաճառել:
«Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը վստահեցնում էր, թե վաճառվելու են միայն հիմնական արտադրության համար ոչ պիտանի սարքավորումները: Այժմ, եթե կաուչուկի արտադրության համար նախատեսված սարքավորումները ևս վաճառեն, կնշանակի, որ «Նաիրիտի» վերագործարկման մասին խոստումները չեն իրականանալու»,-հավելել է թերթը: