Ահաբեկչությո՞ւն, թե՞ ինքնասպանություն. «Airbus А320-ի օդաչուն օդանավը մտածված տարել է կործանման»
Աշխարհում
16:59 26/03/2015

Ահաբեկչությո՞ւն, թե՞ ինքնասպանություն. «Airbus А320-ի օդաչուն օդանավը մտածված տարել է կործանման»

«Ֆրանսիական Ալպերում կործանված Germanwings ավիաընկերությանը պատկանող Airbus А320 օդանավի երկրորդ օդաչուի գործողությունները կարելի է գնահատել որպես ինքնաթիռը կործանելուն ուղղված մտադրություն»,-այդ մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարել է Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը, փոխանցում է The Guardian-ը:

Դատախազի տեղեկացմամբ, թռիչքի առաջին րոպեներին երկու օդաչուները նորմալ զրույց են վարել: Սակայն երբ օդանավի հրամանատարը լքել է խցիկը, հավանաբար զուգարան գնալու նպատակով, երկրորդ օդաչուն արգելափակել է խցիկի դուռը և ինքնակամ սկսել վայրէջք կատարել:

«Դա ինքնակամ կատարած գործողություն էր», -հայտարարել է դատախազը:

Օդաչուին, որը դիմել է այդ քայլին, անվանել են Անդրեաս Լյուբից (Andreas Lubitz): Նա 28 տարեկան է, Գերմանիայի քաղաքացի:

Երբ օդանավի հրամանատար մյուս օդաչուն վերադարձել է օդաչուների խցիկ, Լյուբիցը հրաժարվել է բացել դուռը:

«Նա մտադրություն է ունեցել կործխանել ինքնաթիռը», -հայտարարել է Մարսելի դատախազը:

Ըստ «սև արկղերի» վերծանումների, Լյուբիցը, դատախազի փոխանցմամբ, իրեն նորմալ է պահել ու որպես վերջաբան ոչինչ չի ասել:

«Խցիկում բացարձակ լռություն է եղել: 10 րոպե տևած վայրէջքի ժամանակ ոչ մի բառ նա չի արտաբերել», -ասել է պաշտոնյան:

Ըստ նրա, որևէ նախանշան չկա Լյուբիցի գործողությունները որակել որպես ահաբեկչություն, սակայն ձեռնպահ մնաց այն ինքնասպանություն հայտարարելուց:

Ուղևորների ճիչերը լսվել են օդանավի առաջին հարվածից հետո: «

Մարդիկ անմիջապես մահացել են», -նշել է դատախազը՝ ընդգծելով, որ այս մասին զոհվածների հարազատները տեղեկացվել են:

Հիշեցնենք՝ մարտի 24-ին Airbus A320-ի վթարի հետևանքով 150 մարդ մահացել էր՝ նրանց մեծ մասը Գերմանիայի, Իսպանիայի և Թուրքիայի քաղաքացիներ են եղել:

Նախորդող հրապարակում.
Օդաչուն չի կարողացել մտնել օդաչուների խցիկ. կործանված օդանավի «սև արկղերը» վերծանել են

Placeholder
Ահաբեկչությո՞ւն, թե՞ ինքնասպանություն. «Airbus А320-ի օդաչուն օդանավը մտածված տարել է կործանման»