Նորմալ աշխատելու համար ՏՄՊՊՀ-ն  ունի բոլոր գործառույթները. Վարդան Այվազյան
Տնտեսություն
14:06 26/03/2015

Նորմալ աշխատելու համար ՏՄՊՊՀ-ն ունի բոլոր գործառույթները. Վարդան Այվազյան

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեության մեջ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Վարդան Այվազյանը դրական կողմեր նկատել է:

«Վերջին տարիներին շատ բաներ են արվել տնտեսական դաշտի կարգավորման, մրցակցային պետական քաղաքականության բարձրացման, մրցակցային և գործարար միջավայրի բարելավման համար, և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով կարգավորումները դեռ վերջնական չեն»,- հայտարարեց իշխանական մեծամասնության ներկայացուցիչը:

Հանձնաժողովը նրա խոսքով, պետք է կամայական գնաճի դեպքում համարժեք ու օպերատիվ արձագանքի:

«Կամայական գնաճի դեպքում մենք ձեզ տվել ենք գործիքներ և դուք դրանից կարող եք օգտվել: Քաղաքական մեխանիզմները մենք տվել ենք ձեզ», -հայտարարեց Այվազյանը՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում դարձյալ ազատ գործելու համար օրենսդրորեն լծակներ տրամադրել ՏՄՊՊՀ-ին:

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ գնաճի զսպմանը, ապա, Այվազյանի խոսքով, Կենտրոնական բանկը չի կարող միայնակ զսպել գնաճը և նկատեց, որ գների բարձրացման դեպքում հանձնաժողովը պետք է ադեկվատ արձագանքի:

Նա ասաց, որ 25 տեսակի ապրանքային շուկայում հանձնաժողովը պետք է ուսումնասիրություն կատարի ու տա կարգավորման հստակ մեխանիզմներ:

«Եթե ինչ-որ մի բան պակաս է, պարոն Շաբոյան, ես իմ գործընկերներով հանդերձ միշտ համակողմանիորեն պատրաստ ենք աջակից լինել: Բայց այն գործառույթները, որոնք այսօրվա դրությամբ ձեզ տրամադրված են, իմ խորին համոզմամբ, բավական են նորմալ աշխատելու համար»,-դիմելով Շաբոյանին, ասաց Այվազյանը:

Նախորդող հրապարակում`
Ճիշտը դու չես, այ ընկեր, ըսենց բան մեկ էլ չգաք, պառլամենտում չասեք. Բագրատյանը՝ Շաբոյանին

Placeholder
Նորմալ աշխատելու համար ՏՄՊՊՀ-ն ունի բոլոր գործառույթները. Վարդան Այվազյան