Կհավաստագրվեն նաև ՄԿՈՒ ոլորտի տնօրենները. Ռոբերտ Աբրահամյան (տեսանյութ)
Կրթություն, գիտություն
15:09 27/03/2015

Կհավաստագրվեն նաև ՄԿՈՒ ոլորտի տնօրենները. Ռոբերտ Աբրահամյան (տեսանյութ)

Դեռևս նախորդ տարի ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, կառավարման հմտությունների վրա շեշտադրում անելով, նախաձեռնել է տնօրենների ընտրության նոր մեխանիզմ` հավաստագրում: Այսօր լրագրողների հետ հանպիպմանն ասաց ԿԳՆ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը՝ ներկայացնելով ՄԿՈՒ ոլորտի տնօրենների հավաստագրման նոր կարգը:

«Հավաստագրվելու են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ուսումնական հաստատությունների տնօրենները: Հայտարարված մրցույթի արդյունքում արդեն երաշխավորվել են վերապատրաստող կազմակերպությունները, որոնք տնօրենների կամ տնօրենների թեկնածուների վերապատրաստման ծրագրերի պայմանների վերաբերյալ արդեն տարածել են համապատասխան հայտարարություններ: Առաջիկա վերապատրաստումներին հիմնականում կմասնակցեն անժամկետ պայմանագրերով աշխատող պետական ուսհաստատությունների տնօրենները, ովքեր պարտավոր են մինչև օգոստոսի 1-ը վերապատրաստվել»,-նշեց բանախոսը:

Նա տեղեկացրեց, որ հավաստագիր ստանալուց հետո կարող են մասնակցել իրենց հաստատության տնօրենի համար հայտարարված մրցույթին և ճանաչվել հաղթող, ապա դրանից հետո միայն շարունակել աշխատել:

Մանրամասները՝ տեսանյութում:
 

Placeholder
Կհավաստագրվեն նաև ՄԿՈՒ ոլորտի տնօրենները. Ռոբերտ Աբրահամյան (տեսանյութ)