Նախկին նախարարն առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:15 28/03/2015

Նախկին նախարարն առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»

Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը մոտ մեկ ամիս է՝ Հայաստանում չէ: «Հրապարակ»-ի տեղեկություններով, Մովսիսյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով մեկնել է արտերկիր, հավանաբար՝ Գերմանիա, բուժման:

Թերթը փորձել է այս տեղեկությունները ճշտել հենց իրենից՝ զանգահարելով թե նրա բջջային հեռախոսահամարներով, թե նախագահականի կայքում զետեղված հեռախոսահամարով, սակայն որևէ մեկը չի պատասխանել զանգերին:

«Նրա մտերիմ շրջանակները, սակայն, մեզ հետ զրույցում փաստեցին, որ Արմեն Մովսիսյանը վատառողջ է և գտնվում է արտերկրում: Նրանք ևս նշեցին, որ նախկին նախարարը չի պատասխանում հեռախոսազանգերին, և տևական ժամանակ է՝ լուր չունեն նրանից»,-հավելել է թերթը։
 

Placeholder
Նախկին նախարարն առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»