Եթե ուժ կիրառեն, կգնամ և կկանգնեմ Ժիրայր Սեֆիլյանի կողքին. Գ. Եղիազարյան (տեսանյութ)
Քաղաքական
14:25 30/03/2015

Եթե ուժ կիրառեն, կգնամ և կկանգնեմ Ժիրայր Սեֆիլյանի կողքին. Գ. Եղիազարյան (տեսանյութ)

«Ապրիլի 24-ի հավաքն անիմաստ եմ համարում, թող 25-ին, 26-ին լիներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը` անդրադառնալով ապրիլի 24-ին Ժիրայր Սեֆիլյանի կողմից կազմակերպվող ցույցին:

Ընդգծեց, որ սա իր աձնական կարծիքն է:

Հարցին, արդյո՞ք կհաջողվի Սեֆիլյանին «հեռացնել ռեժիմին», Եղիազարյանը չցանկացավ պատասխանել. «Չեմ ցանկանում վատ բան ասել, ի վնաս Սեֆիլյանի և իր ընկերների: Իմ կարծիքն ինձ կպահեմ»:

Նաև ավելացրեց, եթե ուժ կիրառեն ինքը կգնա և կկանգնի Ժիրայր Սեֆիլյանի կողքին:

Խոսելով սահմանային միջադեպերից՝ ԱԱԾ պետի նախկին տեղակալը նշեց, որ նրանք Հայաստանին չեն հարվածում, այլ` ՀԱՊԿ-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Եթե ուժ կիրառեն, կգնամ և կկանգնեմ Ժիրայր Սեֆիլյանի կողքին. Գ. Եղիազարյան (տեսանյութ)