Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կարկուտը պտղատու ծառատեսակների բերքի վրա էական ազդեցություն չի թողել. ԳՆ
Մասնագետների նախնական դիտարկումների արդյունքում պարզվել է, որ նախօրեին տեղացած կարկուտը պտղատու ծառատեսակների բերքի վրա էական ազդեցություն չի թողել: Չեն տուժել նաև մյուս մշակաբույսերը: Այս մասին հայտնում են գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախօրեին ժամը 16:00-ին մոտ հիմնականում Երևան քաղաքում և մայրաքաղաքին հարող հատվածներում` Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի, Արարատի մարզի Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների որոշ համայնքներում տեղացել է շուրջ 5-10 րոպե տևողությամբ կարկուտ` փոքր տրամաչափի, ոչ շատ կարծր, անձրևի ուղեկցությամբ:
Նախորդող հրապարակում՝
Հակակարկտային կայաններից Արարատում իրականացվել է 2633 կրակոց